տուն Լուրեր Բլոգ Հաց Բերող Արթուր Սարգսյանի սպանության համար ուղղակի պատասխանատվություն են կրում քննիչն ու...

Հաց Բերող Արթուր Սարգսյանի սպանության համար ուղղակի պատասխանատվություն են կրում քննիչն ու դատավորը

95
0

styopa

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեսբուքյան էջում գրում է. Հաց Բերող Արթուր Սարգսյանի սպանության, այո՛, սպանության համար ուղղակի պատասխանատվություն են կրում նրա համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրած քննիչն ու այդպիսի որոշում կայացրած դատարանն ու դատավորը: Տասնյակ տարիներ է, ինչ հայաստանյան փորձագետներից մինչև արտասահմանյան փորձագետներ պահանջում են այդպես համատարած ու խուլիգան ձևով չկիրառվի կալանքը: Դուք ձեզ էշի տեղ դրած` շարունակեցիք դրանով խոշտանգել մարդկանց: Այժմ պարտավոր եք պատասխան տալ հանրության առջև: