Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել: Այս մասին տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեհասկ համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը:
«Մեր գյուղի տղաները բռնել են, տարել հանձնել սահմանապահ զորքեր»,- պատմեց գյուղապետը, նշելով, որ զինծառայողին բռնել են հենց գյուղում, սակայն տղաները դեռ չեն վերադարձել, որ մանրամասներ պատմեն:
Համայնքի ղեկավարի ենթադրությամբ՝ զինծառայողը նպատակ է ունեցել Թուրքիա անցնելու:
Մեր հարցին՝ ռազմաբազայի զինծառայողը զինվա՞ծ է եղել, Ոսկեհասկի համայնքապետն ասաց՝ ոչ: «Նրա մոտ եղել են միայն իր շորերը եւ այլ իրեր»,- հավելեց Արտաշես Սահակյանը:
Լուսանկարը՝ «Առավոտ»-ի