տուն Լուրեր Գյումրիում մահացել է բարերար, ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը

Գյումրիում մահացել է բարերար, ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը

118
0

Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը։   Նա տառապում էր ծանր հիվանդությամբ եւ գտնվում էր հիվանդանոցում:

Օյունջյանը բազմաթիվ բարեգործական ձեռնարկների հեղինակ է:

«Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բժիշկ Հովհաննես Օյունջյանի նախաձեռնությամբ Գյումրիում 2017թ.-ի սեպտեմբերի 14-ին բացվեց «Աղավնի»  արվեստի  կենտրոնը: Կենտրոնին կից բացվել էր նաև  հյուրատուն:

2014 թ.-ին բարերարի հովանավորությամբ  շահագործման  է հանձնվել «Վարդուհի» արվեստի դպրոցը, այնուհետ՝ արհեստի կենտրոնը:

Նա օրերս Գյումրիում անձամբ մասնակցեց իր միջոցներով կառուցվող  ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։