տուն Լուրեր Գյումրիում անցկացվող «ներկա-բացական» և ոստիկանության պարզաբանումը

Գյումրիում անցկացվող «ներկա-բացական» և ոստիկանության պարզաբանումը

88
0

Ashot-Aharonyan_MG_3902

Ինչպես ավելի վաղ հայտնել  էինք, արդեն մի քանի օր է, ինչ Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, թե Գյումրու մի շարք թաղամասերում ոստիկաններ են շրջում տներով և, իրենց իսկ խոսքերով, հաշվառում են իրականացնում, որը պայմանավորված է Սահմանադրական հանրաքվեով:

Araratnews.am-ի հետ զրույցում Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներ նշել էին, որ տները շրջող ոստիկանները այլ մանրամասներ չեն հաղորդում: Այս թեմայի վերաբերյալ, ինչպես և խոստացել էինք, մեր լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից՝ ինչ է նշանակում հաշվառում իրականացնել «սահմանադրականի համար», և իսկապե՞ս հաշվառումը կապ ունի այդ գործընթացի հետ, թե ոչ։

«Այո, իհարկե, նման գործառույթ իրականացվում է միշտ ընտրություններից առաջ, և ոստիկանությունը պաշտոնապես հայտատարել է դրա մասին, հաշվառման ընթացքում ցուցակներն են ճշգրտվում, և այո, դա կապված է սպասվող Սահմանադրական հանրաքվեի հետ», — նշել Աշոտ Ահարոնյանը: