Հայկական Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անընդունելի են: RIA-Novosti գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք իրավիճակի քաղաքականացման փորձեր ենք տեսնում: Դրանք չեն գալիս են ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարությունից: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր ցանկանում են այս ողբերգությունն օգտագործել ինչ-որ աշխարհաքաղաքական առավելություն ստանալու համար: Դա զզվելի է, անթույլատրելի, դա վայել չէ հպարտ հայ ժողովրդին», — այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշել է ռուս նախարարը:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորը կրի ամենախիստ պատիժը, և մենք ամեն ինչ կանենք, որ նման բան ապագայում այլևս տեղի չունենա», — ընդգծել է Լավրովը:
Նա նաև հավելել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այս իրավիճակում «չեն տուժի»: