Գյումրի քաղաքի Տերյան փողոցում (Արցախ թաղամաս), մարտի 7-ին լույս 8-ի գիշերը հնչել են կրակոցներ: Կրակոցների հետևանքով կան վիրավորներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրու բժշկական կենտրոնից, տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ՝ վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրո-ծակող գործիքներից:
Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր, նրանց տեղափոխում են Երևան: Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գևորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: