տուն Լուրեր Գյումրեցի 14-ամյա աղջկա որոնումները շարունակվում են (տեսանյութ)

Գյումրեցի 14-ամյա աղջկա որոնումները շարունակվում են (տեսանյութ)

87
0

001-Korats-001

Գյումրեցի, 14-ամյա Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել՝ մինչ օրս չի վերադարձել եւ նրա գտնվելու վայրն անհայտ է:

Արտաքին նկարագիրը` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, հյուսված, երկար սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն:
Հագին եղել է ձմեռային սև բաճկոն, օձիքի հատվածը՝ շագանակագույն մորթիով, սև գլխարկ՝ ճակատի հատվածում կարմիր նշանով, սև սվիտեր, ջինսե սև տաբատ, երկարաճիտ սև կոշիկներ, կրում է կարճատեսի ակնոց:
Քրիստինա Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

002-Korats-001 (1)