Թուրքիան 91 երկրից պահանջել է արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող 504 անձի։ Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլն անդրադարձել է ՖԵթհուլլահ Գյուլենի և նրա խմբավորման (FETÖ) հետ կապի մեջ մեղադրվող և արտերկրում ապաստանած անձանց Թուրքիա վերադարձնելուն ուղղված աշխատանքներին։
Նրա խոսքով՝ FETÖ-ի 107 անդամ արդեն իսկ արտահանձնվել է Թուրքիային, մյուսների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
Գյուլը հիշեցրել է, որ ԱՄՆ-ին 7 անգամ պահանջ է ներկայացվել արտահանձնել Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ խմբավորման առաջնորդին՝ Աբդուլլահ Գյուլենին։ Ըստ նախարարի՝ Գյուլենի արտահանձնման առումով միջազգային իրավունքով նախատեսված բոլոր գործընթացներն արդեն իրականացվել են և այս պահին արտահանձնման համար որևէ արգելք չկա։ Այս մասին Թուրքիայի արդարադատության նախարարը հիշեցրել է նաև ամերիկացի իր նորանշանակ պաշտոնակցին՝ Ուիլյամ Բարին ուղղված շնորհավորական նամակում։
Գյուլը տեղեկացրել է նաև, որ Բարին առաջարկել է առաջիկայում հանդիպել և քննարկել երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության հարցեր։ Եթե հանդիպումը տեղի ունենա, Թուրքական կողմը հնարավորություն կունենա արտահանձնման թեման քննարկել երես առ երես։
Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am