տուն Լուրեր Գյուլենականների նոր որս Թուրքիայում

Գյուլենականների նոր որս Թուրքիայում

97
0

gul

Թուրքիայի Չորումի հանրապետական գլխավոր դատախազության կողմից երկրում ահաբեկչական հանդիսացող գյուլենական շարժման ներկայացուցիչների դեմ իրականացվող հետաքնության շրջանակներում 33 մարդու նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացրել։

Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ վերոնշյալ մարդիկ մեղադրվում են «Bylock» արգելված բջջային հավելվածից օգտվելու մեջ: Նրանց մի մասը նախկինում աշխատել են պետական կառույցներում:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունը արդեն բերման է ենթարկել 23 մարդու:

Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար

 

Աղբյուր`    Ermenihaber.am