տուն Լուրեր Գյուլը մերժել է Էրդողանի հրավերը

Գյուլը մերժել է Էրդողանի հրավերը

95
0

Recep-Tayyip-Erdogan-and-Abdullah-Gul-attend-the-funeral-Istanbul-17-July-2016-afp

Թուրքիայի նախկին նախագահ  Աբդուլլահ Գյուլը չի մասնակցելու   իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հիմնադրման 16 ամյակին նվիրված միջոցառումանը: Ըստ թուրքական «OdaTV» հեռուստաընկերության լրատվակայքի՝ այդ մասին հայտնել է ԱԶԿ-ի խոսնակ Մահիր Ունալը կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի ժողովից հետո:

Անկարայում տեղի ունենալիք միջացառմանը, որին հրավիրվել է 6000 մարդ, ելույթներով հանդես կգան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ունալը նշել է, որ Գյուլը արարողության չմասնակցելու համար հարգելի պատճառ է ունեցել: Գյուլին միջոցառման հետ կապված ուղարկվել է հրավեր: Բացի այդ էլ Թուրքիայի նախկին նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից անձամբ է հրավիրվել:

ԱԶԿ-ի խոսնակը հանրությանy տեղեկացրել է, որ միջոցառմանը կմասնակցեն Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Ջեմիլ Չիչեքը, ԱԶԿ-ի հիմնադիրներից Բյուլենթ Արինչը և մի շարք այլ ԱԶԿ-ականներ:

Աղբյուր`  Ermenihaber.am