Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է: Այս մասին երեկ երեկոյան ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համոզված ենք, որ նրանք կգնան այդ քայլին, մենք էլ կբանակցենք բանկերի հետ, Կենտրոնական բանկը նաև կաշխատի այս ուղղությամբ, որ հասկանանք իրար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ հարկային փոփոխություններն ուղղված են բանկերի համար բարենպաստ դաշտ ստեղծելուն, որ վերջիններս շահագրգռված լինեն ներել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները և վարկառուների հետ հաստատեն մինչ վարկի ձևակերպումն ու ստացումը եղած հարաբերությունները:
«Մինչ փոփոխությունների նախաձեռնումը Հարկային օրենսգրքով սահմանվում էր, որ եթե բանկը որևէ հարկատիրոջ զիջեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ ու դրա դիմաց պետք է հարկային պարտավորություն ստանձներ: Այս պարագայում բանկի վրա որևէ հարկային պարտավորություն չի առաջանա, որպեսզի բանկերը ևս շահագրգռված կլինեն զրոյացնել տույժ-տուգանքները»,- ասաց վարչապետը: