տուն Լուրեր Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

129
0

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործեն ամենօրյա ռեժիմով, տեղեկացնում է          ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ):

Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում: