տուն Լուրեր Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները պետք է ավելացնենք` ԵՏՄ արտահանելու համար. Սերգո...

Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները պետք է ավելացնենք` ԵՏՄ արտահանելու համար. Սերգո Կարապետյան

80
0

_MG_1086

Այսօր Ազգային Ժողովում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության 2015-ի բյուջեն ներկայացնելու ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

«Հունվարին Հայաստանիˋ ԵՏՄ անդամակցությունից հետո մեր գյուղատնտեսական մթերքների արտահանման հետ կապված քայլեր է սպասվում: Եթե անգամ այդ ուղղությամբ գումարներ նախատեսված չեն, ապա արտահանման ծավալների հետ կապված միջոցներ հատկացվում են: Սարերի հետևում չէ, որ մենք պետք է անդամակցենք»,-ասաց Տաճատ Վարդապետյանը:

Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ ԵՏՄ-ի անդամակցության հետ գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալները կավելանան:

«Սա մեծ հեռնակար է բացում գյուղատնտեսության համար: Ռուսական շուկան մեզ համար նորություն չէ: Բայց մեզ մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալը այնքան փոքր է, որ առաջնային խնդիր ունենք ծավալների ավելացման համար: 2015-2017-ի համար ծրագիր ունենք մարզպետարանների և համայնքների հետ, որ լուրջ աշխաատանքներ տանենք և ցանքատարածություններ ավելացնենք գյուղմթեքրների մշակման համար»,-ասաց նախարարը: