տուն Լուրեր Գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ

Գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ

155
0

1-7

Այսօր Ազգային Ժողովում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի մասին:

«Եթե փոխում ենք փաստաթղթավորման պահանջը, ինչպես եք թողնում գյուղատնտեսական ապրանք արտադրողներին խնդիրը: Արդյոք գյուղատնտեսական ապրանք արտադրողները համարվում են շրջանառության հարկ վճարողներ, և որ դեպքում է, որ չի պահանջվում իրենցից: Գաղտնիք չէ, որ բեռնափոխադրում իրականացնող ընկերությունը ՓՄՁ-ներին ապրանք է տրամադրում, արդյոք նա ունենալու է այդ փաստաթուղթը որ տրամադրի նրանց»,-ասաց Մինասյանը:

Ի պատասխանˋ հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանը ասաց, որ փոխադրողի մասով օրենսդրական կարգով սահմանված է, որպեսզի փոխադրումները համապատասխան փաստթղթեր տրամադրեն փոքր և միջին ձեռնարկատերերին: Մենք ստանձնում ենք այդ բեռը և ՓՄՁ-ները հնարավորինս խնդիր չունեն այդ փաստաթղթերի ձեռք բերման հարցում»,-ասաց Միրումյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին, ապա նրանք չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ, ինչպես ասում է Միրումյանը: