Armtimes.com-ը գրում է․
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորիկ Գրիգորյանը, որի ուղղությամբ երեկ անհայտ անձինք կրակել էին, պնդում է, որ թշնամիներ չունի, չգիտեի ովքեր են փորձել սպանել իրեն:
Մեր զրույցում նա պատմեց, որ երեկ` ժամը 18:30-ին, համայնքապետարանում աշխատանքը վերջացրել եւ Կարեն Ղազարյանի հետ տուն գնալիս է եղել, երբ ճանապարհին նկատել է իրենց հետապնդող ռուսական համարանիշներով սպիտակ մեքենա. «Մեքենան մեր հետեւից եկավ, աբգոն էր անում, փորձում էր մեզ ամեն գնով կանգնեցնել: Մենք չէինք կանգնում, հասկանում էինք՝ ինչ-որ բան էն չի: Հենց տեսան չենք կանգնում, ձեռքով անընդհատ ասում էին կանգնի, կանգնի, էլի չէինք կանգնում, ես ընկերոջս ասում էի քշի: Էդ ընթացքում մեքենան հավասարվեց մեզ ու սկսեց կրակել»,- պատմեց գյուղապետը: Հարցին, թե այդ մեքենան առաջին անգա՞մ է տեսնում, Նորիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես համայնքում այդ մեքենան երկու, երեք օր տեսել եմ: Մեքենայի համարները իրավապահ մարմինների մոտ կա, սպիտակ մեքենա ա : 2-3 րոպե ա տեւել էդ ամեն ինչը»,- ասաց նա:
Հարցին, թե նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Արտուշ Սարգսյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է, գյուղապետն ասաց, որ իր հետ լավ հարաբերություններ ունի, նախորդ օրն էլ երկուսով կնունքի արարողության են մասնակացել: Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ, ո՞ւմ է կասկածում, Նորիկ Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ էլ կասկածում, թշնամի չունեմ, որ մտածեմ ինչ-որ մեկին վատություն եմ արել, պատասխանում են, չգիտեմ, չեմ կողմնորոշվում: Իրավապահ մարմինները զբաղվում են, ամեն ինչ կպարզեն, կգտեն էլի»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում