Գյուղնախարարությունը կոչ է անում, որ ցրտահարության դեպքում ծխահարեն այգիները. իրենք էլ լավ գիտեն, որ ծխահարությունը ընդամենը կարող է լավագույն դեպքում մեկ աստիճան դեպի դրական սանդղակ միտել ջերմաստիճանը. այն դեպքում, երբ ջերմաստիճանը մինչև հինգ և ավելի աստիճան է նվազելու զրոյից: Խորհուրդ են տալիս` ոռոգել այգիները, երբ լավ գիտեն, որ միաժամանակ հնարավոր չէ համայնքի ենթակայության այգիները ոռոգել. ինչո՞ւ երեք-չորս օր առաջ չեն հարկադրել (համոզված եմ, որ գյուղացիները սիրով կընդունեին) …այգիների ոռոգումը, որպեսզի չնչին ջրաքանակն ապահովեր այգիներում հոսող ջուրը:
Եվ վերջապես, որոշ բանկեր, որոնք մեծահոգաբար գյուղատնտեսական վարկեր են տրամադրում և պետք է անխռով սպասեն վարկերի սպառմանը, ինչո՞ւ ոլորտի խնդիրները չեն ուսումնասիրում, և ինչո՞ւ երբ քաղաքացին հետևյալ վարկի տակ է մտնում, որևէ պարտավորություն չի պահանջում բանկից և պետությունից:
Թե չէ` գյուղացիներին անօգուտ ծխահարելու կոչ անելը բավական հեշտ է և նման է ձեռնլվայի:
Աշոտ Գաբրիելյանի ֆեյդբուքյան էջից