Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է պատժվել կին մրցավարին դիպչելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի ժամանակ։ Գվարդիոլան կին չորորրդ մրցավար Բիբիան Շտայնհաուսին խնդրել է, որպեսզի մրցավարը մեկ րոպե ավելացնի, քանի որ Մյունխենգլաբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Գրանիտ Ջաքը վնասվածք էր ստացել։ Այն բանից հետո, երբ մերժում է ստացել, Գվարդիոլան սեղմել է կնոջ ձեռքը։ Որոշ ժամանակ անց Գվարդիոլան ձեռքը դրել է կնոջ ուսին, սակայն մրցավարն անմիջապես հեռացրել է այն։
Բունդեսլիգայի կանոններով՝ մարզիչներն իրավունք չունեն դիպչելու պաշտոնյաներին։