տուն Լուրեր Գվարդիոլան 4-օրյա հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին

Գվարդիոլան 4-օրյա հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին

82
0

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում ուժերը չափեց «Բարնլիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Խաղից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ թիմին հանգիստ է հարկավոր:

««Բարնլիի» հետ խաղից հետո 4 օրով մեր մարզաբազայի դռները փակ կլինեն: Ֆուտբոլիստներին հանգիստ կտրվի: Նրանք պետք է մոռանան ֆուտբոլի մասին և ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքի հետ:

Չորեքշաբթի երեկոյան բոլորս կվերադառնանք և կնախապատրաստվենք «Լեսթերի» և «Բազելի» հետ հանդիպումներին:

Ես խոսում եմ ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև ամբողջ մարզչական շտաբի մասին: Ձմեռային ժամանակահատվածը բավականին դժվար դասավորվեց մեզ համար»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: