տուն Հասարակություն Իրավական Գրպանահատության քանի՞ դեպք է արձանագրվել նախորդ տարի

Գրպանահատության քանի՞ դեպք է արձանագրվել նախորդ տարի

152
0

Մինչեւ Քրեական օրենսգրքի 2011 թվականի փոփոխությունը մենք ունեինք առանձին հոդված եւ կարողանում էինք գրպանահատության վիճակագրություն տանել: Այսօր մամուլի ասուլիսում ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո գրպանահատությունը միացվել է այլ գողությունների: «2018 թվականին արձանագրվել է գրպանահատության 417 դեպք, որից բացահայտվել են 334-ը»՝ տեղեկացրեց ասուլիսի մյուս բանախոս, ոստիկանության լրատվության վարչության  պետ Աշոտ Ահարոնյանը: