տուն Քաղաքական Միջազգային Գրոհայինները երեք գազահանք են գրավել Սիրիայի տարածքում

Գրոհայինները երեք գազահանք են գրավել Սիրիայի տարածքում

133
0

islamic-state-topic-original-1407866105

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները երեքշաբթի օրը գրավել են երեք գազահանք, որոնք գտնվում են Սիրիայի կենտրոնական Հոմս նահանգում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Գրոհայինները նման հաջողության հասել են սիրիական բանակի հետ ծանր մարտերից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարական ուժերն այդ շրջանում հաջողությամբ մարտեր են մղում գրոհայինների դեմ՝ ազատագրելով նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքները։