տուն Լուրեր Գրիպով հոսպիտալացվածների մեջ 0-4 տարեկան երեխաներ են

Գրիպով հոսպիտալացվածների մեջ 0-4 տարեկան երեխաներ են

99
0

Մեզ մոտ հիվանդների այն թիվը չկա, որ ասենք՝ երկրում համաճարակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Բանախոսի խոսքով` այսօր հիվանդանոցներում հոսպիտալացված հիվանդների մոտ հիմնականում առկա է սովորական գրիպ՝ A և B տեսակների. «Հիմնականում 0-4 տարեկան երեխաներ են: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաները մի քիչ ավելի ծանր են տանում, և երեխաների հանդեպ ուշադրությունը մի քիչ ավելի մեծ է: Իսկ մեծահասակներից շատ քչերն են դիմում պոլիկլինիկա կամ հիվանդանոց, փորձում են տնային պայմաններում բուժվել»:

Արա Ասոյանը նաև ընդգծեց, որ առայժմ նաև անհրաժեշտություն չկա դպրոցներում դասերը հետաձգել. «Ես չեմ կարծում, որ դրա պահանջը կա: Մինչև այստեղ գալն էլ խոսել եմ մի քանի դպրոցների տնօրենների հետ, որպեսզի ևս մեկ անգամ ճշտեմ բացակայությունների քանակը: Եվ մենք այսօր չունենք բացակաների այն թիվը, որ առողջապահության նախարարությունը գնա այդ քայլին. առայժմ չկա այդ վիճակը»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ