տուն Լուրեր «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում հիվանդի հարազատը ծեծել է 82-ամյա բժշկին

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում հիվանդի հարազատը ծեծել է 82-ամյա բժշկին

165
0

51211675e8cf40d6802d7400c1dc6f92

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 29-ին Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած խուլիգանության փաստով։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ժամը 23։50 ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում խուլիգանություն է տեղի ունենում և հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա և կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։

Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Էդգար Յակուտյանը նշված կենտրոնում հարձակվել է բժիշկ, 82-ամյա Գագիկ Պետրոսյանի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Այդ ամենի հետևանքով հիվանդանոցի բնականոն աշխատանքը նրա կողմից խոչընդոտվել է։

Հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Է. Յակուտյանը, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։