15.03.2017
Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Այսօր լույս աշխարհ եկավ մեր 2-րդ որդին՝ Ռոբերտո Դանիելյանը։
Շնորհակալ եմ Աստծուց, որ մեզ այսպիսի պարգև տվեց։
Շնորհակալություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին՝ ի դեմս մեր սիրելի բժշկուհի Մարգարիտա Իսրաելովնայի, չափազանց սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար։ Ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք բարդ հղիության փուլերը և այսօր մեր երջանկությանը չափ ու սահման չկա։
էլ չգիտեմ ինչ ասեմ, բառերս չեն հերիքում…
Սիրում եմ Քեզ իմ կյանքի իմաստ Հռիփսիմե Ելինյան, իմ ուժեղ, իմ համարձակ ՍԵՐ։
Ահա այս խոսքերով է արտահայտել իր ապրումները դերասան Գրիգոր Դանիելյանը:
Araratnews.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է երջանիկ ծնողներին՝ փոքրիկին մաղթելով անամպ մանկություն: