Greenpeace բնապահպանական շարժման անդամներն այսօր 5 տոննա ածուխ են լցրել Ֆրանսիայի նախագահի նստավայրի` Ելիսեյան պալատի դիմաց: Այս մասին հաղորդում է Paris Normandie-ն: Միջադեպը տեղի է ունեցել նախարարների` ֆրանս-գերմանական խորհրդից առաջ, որտեղ քննարկվելու է ածխարդյունաբերության հարցը:
Հիշեցնենք, որ անցած ամիս ֆրանսիացի մի տղամարդ էլ թրիքով լի մեքենան էր դատարկել Ֆրանսիայի խորհրդարանի առաջ, այդպես արտահայտելով իր բողոքը երկրի նախագահ Օլանդի եւ նրա թիմի հանդեպ :