Գրականության նոբելյան մրցանակակիր Պատրիկ Մոդիանոն ի վերջո հայտնաբերվել է։ Երկար ժամանակ կազմակերպիչները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Սակայն, ժամեր անց, նա մամուլի ասուլիս է տվել։ Պարզվել է, որ Մոդիանոն չի սիրում հրապարակային միջոցառումներ։
Գրողն ասել է, որ այս մրցանակը նվիրում է թոռնիկին։ Նա տարօրինակ է համարել ժյուրիի ընտրությունը։ «Սա մեծ պատիվ է ինձ համար, սակայն ինձ ավելի հետարքիր է, թե ինչպես է ընտրությունն ինձ վրա կանգ առել։ Մենք գրքերը գրում ենք՝ հաճախ չհասկանալով, թե ինչպես են դրանք ընկավում մյուսների կողմից, քանի որ չենք կարող միաժամանակ եւ գրել, եւ կարդալ։ Այնպես որ, շնորհակալություն Նոբելյան կոմիտեին, որ գնահատել են, թե ինչ են իրենցից ներկայացնում իմ գրքերը», — ասել է Մոդիանոն։
Պատրիկ Մոդիանոն դարձել է ֆրանսիացի 15-րդ գրողն, ով արժանացել է այդ պատվին։