Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթ Ալ-Սիսին հայտարարել է, որ իր բանակը պատրաստ է զորքեր ուղարկել Պաղեստինի պետության անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք Պաղեստին պետության տարածք զորքեր ուղարկել։ Զինվորականները կօգնեին տեղի ոստիկաններին։ Բացի այդ, նրանց ներկայությունը կհանգստացնի նաև իսրայելցիներին, քանի որ մենք կկարողանանք այդ դեպքում ապահովել անվտանգությունը», — ասել է նա։
Սիսին նշել է, որ զորքեր ուղարկելը կլինի ժամանակավոր միջոց, և դա հնարավոր է միայն Պաղեստինի պետության հռչակման դեպքում։ «Սկզբում Պաղեստինը պետք է պետություն ստեղծի, որից հետո նոր մենք զորք կուղարկենք», — հավելել է նա։