«Արգավանդ կահույք» խանութ-սրահի ղեկավար Վահան Նարիբեկյանը ուսումնասիրել է գովազդային վահանակների շուկան: Նա կարծում է, որ գովազդային վահանակների համար եւս պետք է սահմանել պարտադիր վճար, ինչպես գույքահարկի, տեխզննման կտրոնի ամենամյա վճարն են:
Վահան Նարիբեկյանը կարծում է՝ սրանով նախ քաղաքայի բյուջեն կլցվի. գովազդային վահանակների սեփականատերերն էլ գնային իջեցում կանեն եւ կփորձեն որքան հնարավոր է մեկ տարվա վճարը ետ բերել՝ մատչելի գնով գովազդ առաջարկելով:
Խանութ-սրահի ղեկավարը հիշեցնում է՝ հիմա գովազդային վահանակների սեփականատերերը քաղաքապետարանին մուծում են վահանակի արժեքից կրկնակի ցածր գումար գովազդ ունենալու դեպքում: Իսկ եթե գովազդային վահանակների համար պետական տուրք սահմանվի, ապա վահանակների սեփականատերերը գնի իջեցում կանեն: «Կան բիզնեսմեններ, որոնք ցանկանում են գովազդային վահանակներ գնել, սակայն սեփականատերերը չեն վաճառում, քանի որ ամիսներով գովազդ չունենալու դեպքում ո՛չ կորուստ են ունենում, ո՛չ էլ գինն են իջեցնում»,- ավարտեց իր խոսքը «Արգավանդ կահույքի» ղեկավարը:
Սոնա Դավթյան