տուն Լուրեր Գովազդային վահանակը ընկել է Մերսեդես մակնիշի մեքենայի վրա

Գովազդային վահանակը ընկել է Մերսեդես մակնիշի մեքենայի վրա

115
0

vahana.thumb

Մայիսի 24-ին, ժամը 00.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումից ամրացված գովազդային վահանակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գովազդային վահանակի պաստառն ընկել է Դ. Ա.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 20 TO 480 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակի պաստառը: