տուն Լուրեր Գործնական խորհուրդներ՝ հրդեհ լուսաբանող լրագրողներին. media.am

Գործնական խորհուրդներ՝ հրդեհ լուսաբանող լրագրողներին. media.am

83
0

հրդեհ

Media.am-ը գրում է.

Եթե պատերազմական գործողությունները հայաստանցի լրագրողներին ծանոթացրին զրահաբաճկոնին ու սաղավարտին, ապա հրդեհի դեպքում դրանք փրկություն չեն: Ծուխը փամփուշտ չէ, կրակն էլ հաճախ կարող է մոտենալ թիկունքից, աննկատ։

Խոսրովի արգելոցում և Բյուրականի անտառներում խոշոր հրդեհների բռնկումը անվտանգության միջոցների ու միջոցառումների կիրառման տեսանկյունից նոր խնդիր առաջադրեց լրագրողներին:

Այն դեպքերում, երբ դաշտում կամ անտառում խոշոր հրդեհ է, ու տարածքը պատված է ծխի մեծ ամպով, հեռվից աշխատելը գրեթե անօգուտ է: Լրագրողը ցանկանում է մոտենալ այրվող տարածքին ու տեսանկարահանումներ կատարել: Վերջին օրերին մի քանի անգամ նման լրագրողական առաջադրանք եմ կատարել ու այս հոդվածում կկիսվեմ իմ փորձով: Ներառել եմ նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների խորհուրդներ:

  • Ձեզ հետ վերցրեք GPS սարք կամ նման հնարավորությամբ բջջային հեռախոս։ Եթե տարածքում հրդեհի մի քանի օջախ կա և ցանկանում եք նկարել դրանցից մի քանիսը, ապա կա մոլորվելու հավանականություն: Ձեր կոորդինատներն իմանալով՝ կարող եք ահազանգել փրկարարներին:
  • Ձեր տրանսպորտը մի կայանեք այնպիսի վայրում, որտեղ կարող է հասնել կրակը: Եթե մեքենան մոտ է տեղանքին, որտեղ հրդեհն է, հնարավոր է չհասցնեք հոգալ միաժամանակ և՛ ձեր, և՛ մեքենայի անվտանգության մասին:
  • Աշխատանքը սկսելիս վերլուծեք հրդեհվող տարածքը, դրա դիրքը։ Գործով տարվելով՝ մի մոռացեք անվտանգ ելքի մասին։ Աշխատանքի ընթացքում հաճախակի դիտարկեք ձեր գտնվելու վայրը ու ճշտեք,
  • անվտանգ ուղղությունը, որով կարող եք լքել տարածքը: Հաճախակի ստուգեք՝ արդյո՞ք ձեզ շրջապատող ծուխը չի թանձրացել, կամ շատ մոտ չե՞ք կրակին, կամ՝ այն չի՞ շրջապատում ձեզ։ Եթե վստահ չեք, որ անվտանգ եք, ապա դուրս եկեք կրակե օղակից։
  • Եթե հայտնվել եք թանձր ծխի մեջ, և թվում է՝ կրակը շրջապատել է ձեզ, առաջին հերթին կանխեք տագնապը։ Հաճախ զգացողությունները տարբերվում են իրականությունից: Եթե տագնապը հաղթի, ապա տարածքից դուրս գալն ավելի կդժվարանա:
  • Եթե շրջապատված եք վառվող խոտածածկ տարածքներով և դժվարանում եք կողմնորոշվել՝ որ ուղղությունն է անվտանգ, ապա փակեք ձեր բերանն ու քիթը, փոքրիկ ցատկերով շրջանցեք կրակե օղակը և անցեք արդեն այրված հատված: Կրակն այդտեղ չի վերադառնալու:
  • Անհրաժեշտ է ընտրել ճիշտ հագուստ: Ցանակալի է, որ այն լինի փակ: Նախընտրելի է լինել այնպիսի հագուստով, որը մաքսիմալ զերծ կպահի ձեր մաշկը բարձր ջերմության հետ շփումից:
  • Շատ կարևոր է կոշիկի ընտրությունը։ Բարձրակրուկները կամ կիսաբաց-ամառային կոշիկներն ամենևին էլ տեղին չեն։ Տաք հողի վրա անհրաժեշտ է կրել հաստ ներբաններով, բայց հարմարավետ կոշիկներ։ Կարող է վազքով տարածքը լքելու անհրաժեշտություն առաջանալ։ Ավելորդ չէ կոշիկներին խոնավ փալաս փաթաթելը: Եթե ջուր չունեք, ապա այն կարող եք թրջել ձեր մեզով: Դա կոշիկները կպաշտպանի բարձր ջերմությունից: Ընդհանրապես պետք է ջուր վերցնել՝ գլուխը և հագուստը հաճախակի թրջելու համար

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: