տուն Լուրեր Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը Հայաստանում սերիալ է նկարահանում Հոլիվուդի համար

Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը Հայաստանում սերիալ է նկարահանում Հոլիվուդի համար

112
0

Հայաստանում մեկնարկել է ռուսաստանցի հայազգի հայտնի գործարար և ռեժիսոր Սերգեյ Սարկիսովի «Չարիքի հպում» առեղծվածային սերիալի նկարահանումները, որը ցուցադրվելու է ԱՄՆ-ում:

«Ֆիլմը կօգնի օտարազգի կինոգործիչներին գնահատել Հայաստանում կինոարդյունաբերության ներուժը, պարզաբանել գնային քաղաքականությունը, մասնագետների մակարդակը եւ ծանոթանալ ֆիլմերի ստեղծման տարբեր վայրերի հետ»,- ասել է Սարկիսովը:

Սերիալի նկարահանումներն անցկացվում են Գառնիում, Դաշտաշենում, Աշտարակում և Երևանում: Ֆիլմում նկարահանվել են ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչչիան, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը: