Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 26-ին Լոնդոնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Sony ընկերությունը:
«Պատմության մեջ առաջին անգամ գործակալ 007-ի 24-րդ պերմիերան կկայանա Մեծ Բրիտանիայի և Իռալանդիայի բոլոր կինոթատրոններում, այնուհետև «007` Սպեկտր»-ը կհայտնվի համաշխարհայի տեսավարձույթում», — ասվում է հայտարարության մեջ:
Ֆիլմի ռեժիսորը Սեմ Մենենդեսն է, ով նկարահանել է գործակալի մասին ֆիլմի նախորդ սերիան: