ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.
Ոշադրություն❗
Հայտարարում ենք մրցույթ նախարարի օգնականի թափուր հաստիքի համար
⬇Աշխատանքային պարտականություններ
✅ ժողովների և քննարկումների օրակարգերի նախապատրաստում,
✅ ժողովների արձանագրությունների և տարատեսակ պաշտոնական գրությունների, հաշվետվությունների նախագծերի կազմում,
✅ արձանագրությունների հիման վրա աշխատանքային պլանների նախագծերի մշակում՝ սահմանելով նախագծի համար անհրաժեշտ գործողությունները, ժամանակը և ռեսուրսները,
✅ նախագծերի իրականացման ընթացքի վերահսկողություն, պարբերական հաշվետվությունների կազմում, ժամանակացույցի ընթացիկ վարում,
✅ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցների հետ նախարարի հանձնարարականներին և հրամաններին առնչվող աշխատանքների համակարգում և սահմանված ժամկետներում արդյունքների ապահովում,
✅ պարտականություններից բխող այլ հանձնարարականների կատարում
⬇Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
✅ տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ համարժեք ոլորտում բարձրագույն կրթություն.
✅ միջազգային որակավորման հարցում առաջադիմությունը կդիտվի որպես առավելություն.
✅ աշխատանքային փորձը ցանկալի է, կամավորական փորձը միջազգային կազմակերպություններում կամ համանման կառույցներում կդիտվի որպես առավելություն
✅ անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր).
✅ MS Office-ի իմացություն (Excel, Word, PowerPoint).
✅• միջանձնային շփման և գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ.
✅ ծրագրի կառավարման հմտություններ.
✅ բազմաթիվ առաջադրանքների համակարգման և վերջնաժամկետների ճշգրիտ պահպանման հմտություններ.
✅ անհատական և թիմային աշխատանքի, դրանք համատեղելու ունակություն
✅բարձր աշխատանքային էթիկա․ պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ստեղծարար մոտեցման դրսևորում աշխատանքային պարտականություններն իրականացնելիս: