Փետրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի
տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: