ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարները վերացրել են: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից և նշում, որ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: