տուն Լուրեր Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

99
0

57388

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:  Դիլիջանի   ոլորաններում,  Գավառ-Մարտունի, Ստեփանավան–Տաշիր, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: