տուն Լուրեր Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

119
0

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

 Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: