տուն Լուրեր Գորիս-Կապան ճանապարհին մեքենան 60 մետր գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

Գորիս-Կապան ճանապարհին մեքենան 60 մետր գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

87
0

vtar-3

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 07:09-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 52 SL 095 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 58-ամյա Ա. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 60մ գլորվել ձորը:

Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Ա.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: