տուն Լուրեր Գորիս-Կապան ավտոճանապարհը բացվել է

Գորիս-Կապան ավտոճանապարհը բացվել է

120
0

51a38625383d3428e8e235901d352fbd-472x265

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է:

Ամբողջ գիշերվա ընթացքում «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած մաքրման հսկայածավալ աշխատանքի արդյունքում փլուզման հետևանքները վերացվել են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն