տուն ժամանց Շոու-բիզ Գոռ Սուջյանի և Սերժ Թանկյանի համատեղ երգը դուրս է գալու Հայաստանի և...

Գոռ Սուջյանի և Սերժ Թանկյանի համատեղ երգը դուրս է գալու Հայաստանի և հայ հանդիսատեսի շրջանակից. Life.panorama.am

91
0

gor

Life.panorama.am-ը ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ ռոք երգիչ Գոռ Սուջյանն ու համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանը համատեղ աշխատանք են պատրաստում:

 

«Դեռ աշխատանքները շարունակվում են, քանի որ այն,  ինչ արվում է, բավականին լուրջ գործ է, ուստի աշխատանքներն էլ պետք է տարվեն ամենայն մանրամասնությամբ»,- ասաց Գոռ Սուջյանը:

Երգիչը տեղեկացրեց, որ սպասվելիք երգը դուրս է գալու Հայաստանի և հայ հանդիսատեսի շրջանակից. «Երգը լինելու է ոչ միայն հայ հանդիսատեսի համար, հավանաբար պատրաստ կլինի ամառվա վերջին կամ սեպտեմբերին, մեծ հույս ունենք, որ այն շատերի բարձր գնահատականին կարժանանա»,-  նշեց Գոռ Սուջյանը:

Նյութի աղբյուրը՝ Life.panorama.am