տուն Քաղաքական Միջազգային Google-ն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարության համար․ Ասանժ

Google-ն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարության համար․ Ասանժ

95
0

google-usa

Ամերիկյան Google ընկերությունն աշխատում է ԱՄՆ կառավարության համար, կոնկրետ՝ պետքարտուղարության։ Այս մասին հայտարարել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Հաղորդում է իսպանական Publico.es կայքը։

Ասանժի տեղեկություններով՝ ինքը նման եզրակացության է եկել 2011 թվականին Google-ի նախագահ Էրիկ Շմիդտի և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջարեդ Քոենի հետ հանդիպման ժամանակ։ Երկարատև հանդիպման ընթացքում, որը կայացել է Անգլիայում, ներկա են եղել ևս երկու հոգի, ովքեր, հետագայում պարզվել է, եղել են ԱՄՆ-ի դիվանագետներ։

Ասանժն իր գրքում մանրամասն նկարագրում է այդ հանդիպումը։ Ըստ նրա՝ աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին և Կետրոնական հետախուզական վարչությանը տրամադրում է անսահմանափակ տեղեկություններ օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեներից։ Մինչդեռ նման տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն դատախազության կամ դատարանի որոշումից հետո։