տուն Քաղաքական Միջազգային Google Maps-ը ստիպված կլինի փոխարինել լուսանկարներից մեկը, որի վրա պատկերված է պատանու...

Google Maps-ը ստիպված կլինի փոխարինել լուսանկարներից մեկը, որի վրա պատկերված է պատանու դիակ

176
0

url

Google Maps համացանցային ծառայությունը, որն իր մեքենաների միջոցով լուսանկարում է տարբեր բնակավայրերի փողոցները և դրանք տեղադրում իր կայքում, ստիպված կլինի փոխարինել այդ լուսանկարներից մեկը։ Բանն այն է, որ Սան Ֆրանցիսկոյի փողոցներից մեկում 2009 թվականին արված լուսանկարի վրա երևում է պատանու դիակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Քևին Բարերայի հայրը բողոքել է իր որդու անշունչ մարմնի լուսանկարը Google Maps-ում տեղադրելու կապակցությամբ։ Լուսանկարման պահին այն գտնվում էր երկաթգծի մոտ՝ շրջապատված ոստիկաններով։ Google-ում խոստացել են 8 օրվա ընթացքում փոխարինել այդ նկարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here