Quartz-ի փոխանցմամբ՝ Google կորպորացիան ստացել է պրոցեսորով, հիշողությամբ ու հաղորդիչներով կոնտակտային լինզաների արտոնագիր։ Արտոնագրում նշված է, որ սարքը լիցքավորվելու է արևային էներգիայով։
Արտոնագիրը ստացել է «Կոնտակտային լինզաներ՝ օպտիկական ազդանշանների օգնությամբ էլեկտրասնման ու կապի հնարավորությամբ» անվանումը։ Սարքն էներգիա կստանա շրջակա միջավայրից՝ լինզայի ֆոտոտարրերի օգնությամբ, որոնք կարող են սնվել ոչ միայն արևի լույսից, այլև էլեկտրական լամպերից ու ֆոտոխցիկի առկածյումից։
Նախագիծը ներկայացվել է 2014 թվականի հունվարին և նախատեսված է դիաբետով հիվանդների համար, որը զգուշացնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին։ Այժմ սարքի հնարավորություններն ավելացել են, այն կարող է տեղեկություններ հաղորդել մարմնի ջերմաստիճանի, արյան մեջ ալկոհոլի մակարդակի, օդում ալերգիկ ու վնասակար նյութերի առկայության մասին: