Համաշխարհային խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, որոնց թվում են Google-ը, Microsoft-ը և Yahoo-ն, խնդրել են ԱՄՆ-ի կոնգրեսականներին ընդունել այն օրինագիծը, որ երաշխավորում է էլեկտրոնային նամակագրության պաշտպանության նոր չափանիշների կիրառումը: Այս մասին հաղորդում է The Hill-ը:
«Էլեկտրոնային փոստի գաղտնիության մասին» օրենքի ընդունումը կօգնի ամերիկյան ընկերություններին «նորարարություններ ներդնել և մրցակցել համաշխարհային շուկայում»: Նման կարծիքը կիսում են շուրջ 70 ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր նամակ են հղել Կոնգրեսի անդամներին:
«Պետության համար այդ տվյալների հասնելիության շուրջ առկա անորոշության վերացումը կնպաստի ընկերություններին ու օգտատերեին, այդ թվում՝ արտերկրից, ընտրելու մեր ծառայությունները», — համարում են ամերիկյան համացանցային հսկաները: