Աշխարհում խոշորագույն Google համացանցային ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել իր աշխատանքը Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նման որոշման պատճառ է դարձել օրենքը, որը պարտավորեցնում է Ռուսաստանի քաղաքացիների տվյալները պահել միայն Ռուսաստանի տարածքում։ Այս օրենքն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի սեպտեմբերի 1-ից։ Google-ը պատրաստվում է Ռուսաստանում իր գարսենյակի աշխատակիցներին աշխատանք առաջարկել այլ գարսենյակներում։