տուն Քաղաքական Միջազգային Google-ում արդեն հնարավոր է որոնել հեշթեգերի միջոցով

Google-ում արդեն հնարավոր է որոնել հեշթեգերի միջոցով

102
0

05

Google որոնողական համակարգն արդեն ճանաչում է հեշթեգերը և կարողանում է դրանցով կազմակերպել որոնումը: Այս մասին Google+ում կատարած իր գրառման մեջ նշել է ընկերության աշխատակից Զաիդ Սաբուրը:

Նրա խոսքերով` Google-ի որոնման տողում բավական է բառից առաջ հավաքել հեշթեգի # նշանը, որից հետո որոնման համակարգը կներկայացնի ամենապոպուլյար նյութերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում արված այն հրապարակումները, որոնց մեջ նշված է տվյալ հեշթեգը:

Այս գործիքը հասանելի կլինի առայժմ միայն ԱՄՆ և Կանադայի օգտատերերի համար: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն հասանելի կլինի մյուս երկրների օգտատերերի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here