տուն Քաղաքական Միջազգային Google-ն օլիմպիական խաղերի կապակցությամբ տեղադրել է սեռական փոքրամասնություններին աջակցող դուդլ

Google-ն օլիմպիական խաղերի կապակցությամբ տեղադրել է սեռական փոքրամասնություններին աջակցող դուդլ

170
0

Untitled

Այսօր Սոչիում մեկնարկում են ձմեռային օլիմպիական խաղերը։

Ինչպես միջազգային ցանկացած խոշոր միջոցառման ժամանակ, այնպես էլ այս անգամ՝ Google-ը նշում է դուդլի փոփոխությամբ։ Այսօրվանից աշխարհի խոշորագույն որոնողական համակարգի առաջին էջում օգտատերերը կտեսնեն ծիածանագույն դուդլ։ Այս քայլով Google-ում իրենց համերաշխությունն են հայտնել սեռական փոքրամասնություններին, որոնց նկատմամբ Ռուսաստանում գործում են մի շարք օրենքներ, դրանք օգտագործվում են ԼԳԲՏ համայնքների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։

«Սպորտով զբաղվելը մարդու իրավունքներից մեկն է։ Յուրաքանչյուր մարդ պետք է իրավունք ունենա զբաղվել սպորտով՝ չենթարկվելով խտրականության՝ օլիմպիականության ոգով, որը ենթադրում է բարեկամության, համերաշխության և արդար խաղի մթնոլորտ», — ասվում է դուդլն ուղեկցող գրության մեջ։

Հիշեցնենք, որ ծիածանագույն դրոշը ԼԳԲՏ փոքրամասնությունների խորհդանիշն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here