տուն Քաղաքական Միջազգային Google-ն ու Microsoft-ը ավելացնում են գործիք, որը կարգելափակի բջջային սարքերը դրանց գողության...

Google-ն ու Microsoft-ը ավելացնում են գործիք, որը կարգելափակի բջջային սարքերը դրանց գողության ժամանակ

63
0

phone-theft

Google-ն ու Microsoft-ը պատրաստվում են իրենց Android և  Windows օպերացիոն համակարգերում ավելացնել նոր գործիք, որը թույլ կտա նվազեցնել բջջային սարքերի գողությունների թիվը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս նոր գործիքը թույլ կտա արգելափակել հեռախոսը, ինչի արդյունքում գողերը չեն կարողանա օգտագործել գողացված սարքը։ Apple-ն ու Samsung-ն արդեն ունեն նմանատիպ գործիքներ իրենց սարքերում։

Բջջային սարքերի գողությունը դարձել է լրջագույն խնդիր ամբողջ աշխարհում։ Անցած տարի միայն ԱՄՆ-ում գողացվել է 3.1 մլն սարք, մինչդեռ Եվրոպայում այդ թիվն ավելի մեծ է։ Այստեղ բջջային սարքեր ունեցողների 1/3-ը մեկ տարվա ընթացքում կամ կորցրել է դրանք կամ դարձել գողերի զոհ։