տուն Քաղաքական Միջազգային Google+ նոր գործիքներով փորձում է գայթակղել նոր օգտատերերին

Google+ նոր գործիքներով փորձում է գայթակղել նոր օգտատերերին

171
0

wpid-photo-jan-14-2013-1115-am

Google+ սոցիալական ցանցը, որի ակտիվ օգտատերերի թիվն այս ամիս հասել է 540 միլիոնի, պատրաստվում է նոր գործիքներ առաջարկել, որոնք թույլ են տալիս ներբեռնել լուսանկարներ և տեսանյութեր: Այս մասին ասել է Google-ի փոխնախագահ Վիք Գունդոտրան:

Նա ասել է, որ ամեն շաբաթ Google+ում ներբեռնվում էավելի քան 1,5 միլիարդ լուսանկար, ինչը հսկայական թիվ է երկու տարվա կյանք ունեցող սոցցանցի համար: Օրինակի համար, Facebook-ում շաբաթական ներբեռնվում է 2,5 մլրդ նկար:

Հաշվի առնելով այս ցուցանիշները, Google-ում որոշել են ավելացնել լուսանկարների ներբեռնման գործիքները: Վիդեոչաթն այսուհետ երևում է ամբողջ էկրանին ինչպես բջջային հեռախոսներում, այնպես էլ սովորական համակարգիչներում: Բացի այդ, համակարգը կարող է ճանաչել ձեր նկարների վրա պատկերված ինչպես մարդկային դեմքերը, այնպես էլ երևույթները, օրինակ` արև, ձյուն և այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here