տուն Քաղաքական Միջազգային Google-ի ղեկավարը խորհուրդ է տալիս Ծննդյան տոներին iPhone կրողներին Android-ով սարքեր նվիրել

Google-ի ղեկավարը խորհուրդ է տալիս Ծննդյան տոներին iPhone կրողներին Android-ով սարքեր նվիրել

142
0

android-bot-logo-1024x768

Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը գրել է ինստրուկցիա, թե ինչպես կարելի է անցում կատարել iPhone-ից Google-ի։ Այս մասին նա գրել է Google+ի իր էջում։

«Իմ ընկերներից շատերը iPhone-ից անցնում են Android-ի։ Samsung-ի (Galaxy S4), Motorola-ի (Verizon Droid Ultra) և Nexus 5-ի (AT&T, Sprint, T-Mobile) խելախոսներն ունեն լավագույն դիսփլեյները և ավելի արագ են աշխատում, ինչպես նաև ավելի հարմար միջերես ունեն»,- հայտարարել է Շմիդտը։ Google-ի ղեկավարի կարծիքով՝ նման սարքերը լավագույն «նվերը կլինեն Ծննդյան տոներին iPhone կրողներին»։

Նա նաև նշել է, որ այնպես, ինչպես մարդիկ անհատական համակարգիչներից անցում կատարեցին Mac-ի և այլևս հետ չվերադարձան նախկին սարքերին, այնպես էլ «դուք iPhone-ից կանցնեք Android-ի և այլևս չեք վերադառնա նախորդին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here