տուն Քաղաքական Միջազգային Google-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 400 մլրդ դոլարը

Google-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 400 մլրդ դոլարը

160
0

old-google_logo_many_704084764

Google-ի կապիտալիզացիան երեկ առաջին անգամ գերազանցել է 400 մլրդ դոլարը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Նախօրեին այդ ընկերությունն առաջին անգամ բարձրացել էր աշխարհի ամենաթանկ ընկերությունների երկրորդ հորիզոնականը` շրջանցելով նավթագազային Exxon Mobil-ին:

Առաջին հորիզոնականում  Apple-ն է: Երեկ Google-ի բաժնետոմսերը Nasdaq-ում հասել են ռեկորդային 1191,87 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար: Օրվա վերջում գինը մի փոքր իջել է, իսկ կապիտալիզացիան կազմել է 399,7 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ այս պահին Apple-ն արժե 537,75 մլրդ դոլար: